Լապշինը Բաքվում հանդիպել է իսրայելցի դիվանագետների հետ![]() 27 հուլիսի 2017 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունն իր վերաբերմունքն է հայտնել Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրեն Իսրայել արտահանձնելու վերաբերյալ խնդրանքին: «Իսրայելի ցանկացած քաղաքացի իրավունք ունի դիմելու նման խնդրանքով: Սակայն, մենք չենք կարող բացահայտել դեսպանատան ներկայացուցիչների հետ Լապշինի հանդիպման մանրամասները: Դա Լապշինի անձնական գործն է: Ուստի չենք կարող լրացուցիչ տեղեկատվություն տալ»,-ասել է են դեսպսնատանը, գրում է Haqqin.az-ը AzVision.az-ի վրա հղումով: Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հուլիսի 26-ին դիմում է ներկայացրել իրեն Իսրայել արտահանձնելու խնդրանքով: Այդ մասին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |