Քոչարյան. Սարգսյան-Ալիև հանդիպման հարցում վերջնական պայմանավորվածություն չկա27 հուլիսի 2017 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հարցում վերջնական պայմանավորվածություն չկա: Այս մասին հուլիսի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ համանախագահների կողմից առաջարկ եղել է և այդ ուղղությամբ արտաքին գործերի նախարարները աշխատում են, սակայն դեռ վերջնական որևէ որոշում չկա: Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին՝ Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ, փոխնախարարն ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ արձանագրել է՝ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար: «Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, հենց գողը և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավելին չեմ կարող ասել»,- նշել է փոխնախարարը, գրում է Panorama.am-ը: Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ այդպիսի պահվածքի դեպքում խոսել ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացի մասին անիմաստ է: Արցախի Պաշտպանության բանակը հերքել է հայկական ուժերի կողմից հարվածային անօդաչու թռչող սարք կիրառելու մասին Բաքվի ապատեղեկատվությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվությունն է: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայկական զինված ուժերը անօդաչու թռչող սարք են գործի դրել, «որն ադրբեջանական բանակի դիրքերի վրա պայթուցիկ սարք է նետել, լցոնված խոցող տարրերով», որի հետևանքով ադրբեջանցին զինծառայող է վիրավորվել: Կարդացեք նաև՝ՊԲ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը. Հարվածային անօդաչու սարք չի կիրառել Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |