Արցախում առաջիկայում ձիթապտղի մեծ այգիներ կհիմնվեն![]() 27 հուլիսի 2017 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Արցախում առաջիկայում կհիմնվեն ձիթապտղի խոշոր պլանտացիաներ: Այդ մասին հայտարարել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ հակիրճ ներկայացնելով 2016-ին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաև ընթացիկ տարվա ձեռքբերումները և անելիքները: Նա հավելել է, որ Արցախի տարածքում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ. Սակայն «առաջիկայում մենք կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ», հայտնում է Արցախպրեսը: «Ձիթապտղի այգիները մեզ կապահովեն, ոչ միայն տեղական բարձրակարգ բուսական յուղով, այլև մենք կունենանք ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ: Պտղաբուծության մեջ ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը: Գյուղատնտեսության հայեցակարգում ունենք պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր. այնտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը: Ես հավատացած եմ, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի այգիները հետագայում կգերազանցեն նռան այգիներին»,-ասել է Մխոյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում կխթանեն նռան և մեղրի արտադրության ծավալների աճը և կզբաղվեն որոշ ապրանքատեսակների բրենդավորմամբ: Կատարված գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ տեղական կլիման և բուսածածկն ապահովում են նշված երկու ապրանքների որակյալ արտադրությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |