«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի բոլոր էպիզոդների սցենարները պատրաստ են![]() 27 հուլիսի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի բոլոր 6 էպիզոդների սցենարները պատրաստ են: Այդ մասին հայտնել է HBO ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսն ամերիկյան Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Բլոյսը նաև հաստատել է, որ 8-րդ եթերաշրջանի սերիաներն ավելի տևական կլինեն (հայտարարվեց, որ դրանք լիամետրաժ ֆիլմի տևողություն կունենան) և որ սերիաների տևողության առումով սահմանափակումներ չկան: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը կարող է մինչև 2019-ը հետաձգվել, քանի որ Դևիդ Բենիոֆը, Դեն Ուայսն ու սցենարիստների խումբը մինչ օրս չեն ավարտել եթերաշրջանի սցենարը: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |