Linkin Park-ի մենակատարի հարազատները հրաժարվել են հրապարակային թաղումից![]() 27 հուլիսի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Linkin Park ռոք խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնի ընտանիքը մտադիր է հրաժեշտի փակ արարողություն կազմակերպել միայն մերձավորների և ընկերների համար: Երևանում Linkin Park-ի ինքնասպան եղած մեներգչի հիշատակին միջոցառումներ կանցկացվեն Հուղարկավորության վայրը դեռ չի ընտրվել, սակայն երաժշտի հարազատները հրաժարվել են նրան ընկերոջ՝ Քրիս Քորնելի կողքին թաղելու առաջարկից, հայտնում է Lenta.ru-ն TMZ-ի վրա հղումով: Linkin Park խմբի մենակատար 41-ամյա Չեսթեր Բենինգթոնը հուլիսի 20-ին ն մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող իր տանը: Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել էր Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: Ըստ իրազեկ աղբյուրի, Չեսթերի ինքնասպանությունն անսպասելի է եղել խմբի անդամների համար, քանի որ, մեծ հաշվով, ոչինչ նման բան չէր հուշում: Այն օրը, երբ Բենինգթոնը որոշել է հեռանալ կյանքից, Linkin Park-ի ֆոտոսեսիան էր նախատեսված Հոլիվուդում: Ընթերցեք նաև. Linkin Park-ը հրաժեշտ է տվել իր մենակատարին. «Քեզանից հետո ամայություն է» ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |