ԱՄՆ-ն օդանավակայաններում կխստացնի գաջեթների ստուգումը ձեռքի ուղեբեռում![]() 27 հուլիսի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը խստացնում է օդանավակայաններում ձեռքի ուղեբեռի զննության կարգը: Ինչպես հայտնել է ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչությունը, հուլիսի 27-ից օդանավակայանների աշխատակիցները կստուգեն սմարթֆոնի չափը գերազանցող ցանկացած էլեկտրոնային սարք, այդ թվում էլեկտրոնային գրքերը, պլանշետներն ու նոութբուքերը: Որպես պատճառ նշվում է ուղևորների համար անվտանգության սպառնալիքի աճը թռիչքի ժամանակ և օդանավակայանում: Գաջեթների վերահսկողությունն այնպես կկազմակերպվի, ինչպես այժմ իրականացվում է անհատական համակարգիչների ստուգումը: էլեկտրոնային սարքը հարկ կլինի հանել պատյանից և առանձին արկղի մեջ դնել, իսկ հետո փոխանցել օդանավակայանի աշխատակիցներին, գրում է Deutsche Welle-ն: Նոր կանոնները արդեն փորձաևկվում են ԱՄՆ 10 օդանավակայանում, այդ թվում Լոս Անջելեսի, Բոստոնի և Ֆորտ Լոդերդեյլի օդանավակայաններում: Փորձնական շրջանի ավարտից հետո ձեռքի ուղեբեռի հսկման նոր կարգը կներմուծվի ԱՄՆ բոլորո օդանավակայաններ 2017-ի մարտին ԱՄՆ իշխանություններն անվտանգության նկատառումներով արգելեցին էլեկտրոնային սարքերի տեղափոխումը Հյուսիսային Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Թուրքիայից ժամանող չվերթներում: Նախորդ շաբաթ արգելքը վերացվեց ձեռքի ուղեբեռի զննության նոր պայմանները կյանքի կոչելու դեպքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |