Նախարար. Նոր պատժամիջոցները դժվար էական ցնցումներ առաջացնեն ՌԴ տնտեսության համար![]() 27 հուլիսի 2017 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ: «Ես չեմ կարծում, որ նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության համար և այնտեղից էլ բումերանգի էֆեկտով կանդրադառնան Հայաստանի վրա», - ասել է նախարարն՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչպես կազդեն Հայաստանի վրա ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, հայտնում է Aysor.am-ը: «Ռուսաստանի տնտեսությունն արդեն սովորել է ապրել պատժամիջոցներով և լրացուցիչ խորացումը, չեմ կարծում, որ էական ցնցումների կբերի, բացասական ազդեցություններ, հնարավոր է, բերի», - ասել է նախարարը։ Արամյանի խոսքով՝ պատժամիջոցներից հետո ռուսական ռուբլին սկսեց արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ «Բայց պետք է փաստել, որ արժեզրկումը շատ մեծ չէր: Այսինքն՝ շուկաները և տնտեսվարողները արձագանքեցին նոր պատժամիջոցներին ոչ այդքան ագրեսիվ և կտրուկ», - ասել է նա։ Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ այս անգամ էական տատանումներ ռուբլու փոխարժեքում չի նկատվի: «Ամեն դեպքում, մենք շարժվում ենք այն սցենարով, որը նախանշված է միջնաժամկետ ծրագրով և բյուջեով», - հավելել էԱրամյանը։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել: Այժմ փաստաթուղթը կներկայացվի Սենատ, հետո այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն, ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսի, կողմ է ՌԴ դեմ «կոշտ» պատժամիջոցներին: Ընթերցեք նաև.ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |