Քնեսեթում մանդատների քանակով 2-րդ կուսակցությունը կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը![]() 27 հուլիսի 2017 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին Իսրայելի ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդը հայտարարել է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելի հանդեպ վարած քաղաքականության: «Այս պահից ի վեր մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը և սատարենք քրդական պետության ստեղծմանը: Իսրայելը պետք է անի այն ամենն, ինչը չէր անում Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար»,-հայտարարել է կուսակցության առաջնորդը, որը մանդատների քանակով երկրորդն է Քնեսեթում, հայտնում է Rusarminfo-n: Ըստ Լապիդի, եկել է ժամանակը գիտակցելու, որ Թուրքիայի հետ բարեկամությունն անցյալում է և արդեն հնարավոր չէ վերականգնել: Հուլիսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը վնասում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող մահմեդականների խորհրդանիշին՝ Ալ Աքսա մզկիթին, ինչն էլ ավելի է խորացնում հրեաների և արաբների առճակատումը: Իսրայելի ԱԳՆ-ն խիստ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Երուսաղեմի և Ալ Աքսա մզկիթի մասին՝ անվանելով այն անհեթեթ ու սխալ: Ընթերցեք նաև.Իսրայելի ԱԳՆ-ն՝ Էրդողանին. Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են՝ Երուսաղեմը հրեաների մայրաքաղաքն է Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |