ԱՄՆ Սենատը հաստատել է ՌԴ դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը28 հուլիսի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունել է ՌԴ, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը: Նշվում է, որ օրինագծի ընդունման օգտին է քվեարկել 98 սենատոր, դեմ՝ միայն 2-ը: Օրենքը կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, որը վետոյի իրավունք ունի: Ավելի վաղ աղբյուրները ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, թե ի պատասխան ինչ քայլեր է ձեռնարկելու Մոսկվան՝ դա հավանաբար կլինի մի շարք ամերիկացի դիվանագետների արտաքսումը և ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների քանակի սահմանափակումը: Նշվում էր նաև, որ քննարկվում է ոչ սիմետրիկ քայլերի հնարավորությունը: Միևնույն ժամանակ Կրեմլում վաղաժամ են համարում Մոսկվայի արձագանքի մասին խոսելը: «Սպասենք մինչև օրինագիծը ստորագրվի»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել: Կոնգրեսը հրապարակել է փաստաթղթի տեքստը, որին սատարել են երկու կուսակցությունները: Հունիսին Սենատի կողմից հավանության արժանացած նմանատիպ օրինագիծը չդրվեց քվեարկության ընթացակարգային պատճառներով: Ինչպես նշվում է, ներկայացված փաստաթղթի տեքստը փաստացի նախորդ փաստաթղթի կրկնությունն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |