Երուսաղեմում բախումներից ավելի քան 120 մարդ է տուժել![]() 28 հուլիսի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի պատմական կենտրոնում բախումներից ավելի քան 120 մարդ է տուժել: Ոստիկաններն ասում են, որ բախումը սկսվել է, երբ Տաճարի լեռան վրա հավաքված հավատացյալների ամբոխից նրանց ուղղությամբ քարեր նետեցին, որոնք ընկան Լացի պատի մոտ, որը հրեաների սրբավայրն է: Այնտեղ տեղակայված ոստիկանության ուժերը դուրս են մղել ցուցարարներին համալիրի տարածքից և ցրել հատուկ միջոցների կիրառմամբ: Լացի պատի մոտ ոչ ոք չի տուժել, վիրավորվել է մեկ ոստիկան: Ոստիկանությունը հայտնել է, որ չնայած անկարգություններին, թույլ է տվել հազարավոր մահմեդականների հավաքվել երեկոյան աղոթքի Տաճարի լեռան վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է մի արաբի մահվան մասին, որը վիրավորվել էր 3 օր առաջ Իսրայելի ուժայինների հետ բախումներում: Անվտանգության միջոցների դեմ բողոքի ցույցերի ընթացքում ընդհանուր առմամբ 5 պաղեստինցի է զոհվել: Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր են տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո: Բոյկոտելով մետաղաորսիչների տեղադրումը՝ հազարավոր մահմեդականներ հրաժարվում էին անցնել այդ հսկողությունն ու աղոթում էին հենց Երուսաղեմի փողոցներում, որոնք պարբերաբար վերաճում էին ոստիկանության հետ բախումների: 4 պաղեստինցի մահացավ: Տաճարի լեռան շուրջ իրավիճակի սրման պատճառով մոտ 900 պաղեստինցի է տուժել: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ Պաղեստինը սառեցնում է բոլոր կապերն Իսրայելի հետ: Հուլիսի 27-ին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հսկիչ սարքերի տեղադրման դեմ արաբների զանգվածային բողոքներից հետո Իսրայելի իշխանությունները հանեցին անվտանգության ապահովման հետ կապված բոլոր նոր օբյեկտները: Ընթերցեք նաև. Իսրայելը հանում է բոլոր պաշտպանիչ սարքերը Տաճարի լեռից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |