Պենտագոնի բյուջեն կհասնի $658 մլրդ-ի. Ներկայացուցիչների պալատը հաստատել է![]() 28 հուլիսի 2017 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ռազմական բյուջեի զգալի ավելացմանն ու Մեքսիկայի հետ պատի կառուցմանը: Հուլիսի 27-ին համապատասխան օրենքի ընդունման օգտին է քվեարկել 235 պատգամավոր, 192-ը դեմ է արտահայտվել: Ըստ փաստաթղթի, Պենտագոնի բյուջեն 2018-ին կավելանա 68.1 մլրդ դոլարով 2017-ի համեմատ և կգերազանցի 658 միլիարդ դոլարը, գրում է Deutsche Welle-ն: Միջոցները կուղղվեն նաև հակահրթիռային պաշտպանության հզորացմանը: Նման միջոցներ են ձեռնարկվում Հյուսիսային Կորեայի հետ առճակատման ֆոնին, որն, իհչպես պնդում է Փհենյանը, միջուկային հրթիռներ է մշակում, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածքին: Սահմանապահ պատի կառուցման համար կհատկացվի 1.6 մլրդ դոլար, որի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին Թրամփի նախընտրական խոստումներից էր: Մինչդեռ նույնիսկ հանրապետականներն են կասկածում այդ նախագծի նպատակահարմարության հարցում, քանի որ դրա արժեքը կհասնի 21 մլրդ դոլարի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |