Apple-ը դադարեցրել է iPod nano-ի և iPod shuffle-ի արտադրությունը![]() 28 հուլիսի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Apple կորպորացիան դադարեցրել է iPod nano և iPod shuffle աուդիոնվագարկիչների արտադրությունը: Ընկերությունը հեռացրել է իր կայքից և առցանց խանութից այդ սարքերի նկարագրությունը: Խանութներից դրանք չեն առգրավվի: Ընկերությունը, սակայն, շարունակում է առաջարկել iPod touch-ը, ճիշտ է հիշողության 2 տարբերակով՝ 32 և 128 ՀԲ, ոչ թե 4, ինչպես նախկինում: Այդ սարքերի արժեքը նվազեցվել էր մինչ 199 դոլար և 299 դոլար համապատասխանաբար, գրում է Ferra.ru-ն: iPod nano և iPod shuffle դեռևս հնարավոր է գնել Apple-ի ռիթեյլերներից կամ որոշ մանրածախ խանութներից, սակայն, հավանաբար, դրանք աստիճանաբար կանհետանան վաճառքից: Եթե չհաշվենք գույնն ու կուտակիչի ծավալը, ապա Apple-ը չի թարմացրել է iPod nano-ն 2012-ի հոկտեմբերից, իսկ iPod shuffle-ը՝ 2010-ի սեպտեմբերից: Ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ վերոնշյալ սարքերի արտադրությունը դադարեցվում է: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |