ՀՀ ԱԻՆ-ն ու ԿԽՄԿ-ն կարող են գործակցել Իտալիայի Կարմիր խաչի հետ

ՀՀ ԱԻՆ-ն ու ԿԽՄԿ-ն կարող են գործակցել Իտալիայի Կարմիր խաչի հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Իտալիայի Կարմիր խաչի պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Լեոնարդո Կարմենատիի գլխավորությամբ, և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Իտալիայի Կարմիր խաչի ընկերության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև գործակցության հնարավորությունները, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Նաև քննարկվել են քաղաքացիական պաշտպանության, առաջին բժշկական օգնության և հոգեբանական օգնության կազմակերպման հարցում իտալական կողմի հետ փորձի փոխանակման և համապատասխան դասընթացների ու վերապատրաստումների կազմակերպման ուղիները:

Կողմերը խոսել են փորձագետների աշխատանքների արդյունքների, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև՝ սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության և մեթոդների մշակման ոլորտում գործակցության հնարավորության մասին:

Իր խոսքում նախարար Տոնոյանն ընդգծել է, որ արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Եվրամիության հետ Հայաստանի սերտ գործակցությունը կարող է բարենպաստ հիմք հանդիսանալ այս ոլորտում նաև հայ-իտալական երկկողմանի գործակցության համար:

ԱԻ նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու հուլիսի 28-ին ՀՀ Կոտայքի մարզում գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում իրականացվող հայ-ամերիկյան-բրիտանական համատեղ տակտիկական ուսումնավարժությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---