Արքայազն Ուիլյամն ավարտել է փրկարար ուղղաթիռի օդաչուի կարիերան![]() 28 հուլիսի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Արքայազն Ուիլյամը հուլիսի 27-ին իր վերջին թռիչքն է իրականացրել որպես փրկարար ուղղաթիռային ծառայության օդաչու: Արքայազնը մտադիր է կենտրոնանալ իր անմիջական պարտականությունների վրա: «Իմ ծառայությունը բանակում ինձ փորձ տվեց, որն արժեքավոր է ամբողջ կյանքի համար: Դա արժեքավոր հեռանկար է իմ թագավորական գործունեության առումով»,-ասել է արքայազնը: Ծառայությունից հետո Ուիլյամը կզբաղվի անտունների, հոգեկան հիվանդություններով տառապող դեռահասների և Բրիտանիայի մշակութային ժառանգության պահպանման հարցերով: «2 տարում ես անհավանական մարդկանց հետ ծանոթացա Արևելյան Անգլիայի տարբեր շրջաններից, տեսա, թե ինչպես են տաղանդավոր բժիշկներն ու պարամեդիկները կյանքեր փրկում: Ես հպարտանում եմ Բրիտանիայի շտապ օգնության աշխատակիցներով: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել իսկական հերոսների թիմում»,-ասել է Ուիլյամը: Հայտնի է, որ Քեմբրիջի դուքսը կնոջ Քեյթի և երեխաների՝ Ջորջի և Շառլոտտայի, հետ Սանդրինգեմի առանձնատնից կտեղափովի իր պաշտոնական նստավայր՝ Քենսինգթոնի պալատ: Ավելի վաղ արքայազն Ուիլյամը ծառայել է որպես Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ օդաչու, որից հետո անցել է քաղաքացիական օդաչուի դասընթացներ և աշխատել է ընկերությունում, որը պատասխանատու է Արևելյան Անգլիայում շտապ բուժծառայության ուղղաթիռների գործունեության համար: Ընթերցեք նաև. Արքայազն Ուիլյամն ու կինը փորձել են «Գահերի խաղի» դերասաններից սփոյլերներ իմանալ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |