Հայտնաբերվել է առաջին էկզոլուսինը![]() 28 հուլիսի 2017 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի աստղագնացներն առաջին անգամ հայտնաբերել են երկնային մարմին, որը, հավանաբար, էկզոլուսին է՝ այսինքն մոլորակի Արեգակնային համակարգից դուրս գտնվող արբանյակ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է էլեկտրոնային arXiv.org գրադարանում: Էկզոլուսինը գտնվում է Kepler-1625b մոլորակի արբանյակում: Ընդ որում վերջինիս մայր աստղը՝ Kepler-1625-ը, գտնվում է Երկրից մոտ 4.000 լուսային տարվա հեռավորության վրա, գրում է Lenta.ru-ն New Scientist-ի վրա հղումով: Մոլորակը մոտ 2 անգամ թեթև է Յուպիտերից, պտտվում է լուսատուի շուրջ ավելի քան 287 օրվա ընթացքում: Արբանյակը, ինչպես կարծում են գիտնականները, չափերով համադրելի է Նեպտունի հետ, իսկ մոլորակից գտնվում է նրա շառավիղի 20-ապատիկ տարածության վրա: Պոտենցիալ էկզոլուսինը հայտնաբերվել է Kepler տիեզերական աստղադիտակի տվյալների վերլուծության հիման վրա: Սխալի հավանականությունը գիտնականները գնահատում են 0,006 տոկոս: Տվյալները ստուգել մասնագետները ծրագրում են 2017-ի հոկտեմբերին արբանյակային Hubble աստղադիտարանի օգնությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |