ՌԴ-ում հայտնաբերվել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանի դին![]() 28 հուլիսի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանը ողբերգական հանգամանքներում զոհվել է Կրասնոդարի մարզի Գորյաչի կլյուչ քաղաքում: Այդ մասին հայտնել է քաղաքի ղեկավար Իվան Ֆեդորովսկին իր ֆեյսբուքյան էջում: Ինչպես հայտնում է Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայությունը, նրա դին հայտնաբերվել է Գորյաչի Կլյուչի մոտ հուլիսի 24-ին: Հարազատները հաստատել են նրա անձը, գրում է «Ինտերֆաքսը»: «Կատարվում է նախաքննական ստուգում՝ պարզելու համար մահվան պատճառները, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություն»,-ասել է մամուլի ծառայության աշխատակիցը: Ըստ քննության տվյալների, մարզիկը հետախուզման մեջ էր, քանի որ դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Սերգեյ Պետրոսյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր: 2005-ին եղել է Եվրոպայի պատանիների չեմպիոն, 2006-ին՝ արծաթե մրցանակակիր աշխարհի պատանեկան առաջնությունում: Հետագայում նա հաղթել է Ստրասբուրգում Եվրոպայի 2007-ի առաջնությանը, Լինյանոյում՝ 2008-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |