Սահակաշվիլին կարող է Լիտվայի քաղաքացիություն ստանալ28 հուլիսի 2017 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Լիտվայից եվրախորհրդարանական Պյատրաս Աուշտրյավիչուսն առաջարկել է Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին Լիտվայի քաղաքացիություն տալ: Այդ մասին են հայտնել տեղական ԶԼՄ-ները: Ըստ Աուշտրյավիչուսի, սկզբի համար Սահակաշվիլին կարող է ապրելու իրավունք ստանալ Լիտվայում: «Լիտվայի քաղաքացիության շնորհումը բարդ գործընթաց է, բայց ես չէի բացառի այդ հնարավորությունը Սահակաշվիլիի համար»,-ասել է պատգամավորը, հայտնում է ՏԱՍՍ-ը Lietuvos zinios-ի վրա հղումով: Պատգամավորը կարծում է, որ Սահակաշվիլիի համար կարող է բարեխոսել Լիտվայի նախկին նախագահ Վալդաս Ադամկուսը: Հուլիսի 26-ին Սահակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկել է Սահակաշվիլիին քաղաքացիությունից նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձաժողովի հորդորով: 2015-ին Սահակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից, երբ ստացավ Ուկրաինայի քաղաքացիություն: Վրաստանում նախկին նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այժմ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ում է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել |