Թուրք զինվորականները հրապարակել են Իրաքի հյուսիսում անցկացված գործողության արդյունքները

PanARMENIAN.Net - Թուրք զինվորականները հրապարակել են Իրաքի հյուսիսում հունվարի 15-ին անցկացված գործողության արդյունքները:



«Թուրքական ավիացիան ոչնչացրել է քուրդ գրոհայինների շուրջ 60 ռազմական օբյեկտ»,-ասվում է թուրքական գլխավոր շտաբի վեբ-կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Թուրքիայի Գլխավոր շտաբի ներկայացուցչի խոսքերով, թուրք զինվորականները օդային հարվածներ են հասցրել քուրդ անջատողականների Հյուսիսային Իրաքի լեռնային շրջաններում գտնվող հենակետերին: «Գործողության ընթացքում ոչնչացվել են կապի օբյեկտներ, գրոհայինների պատրաստման կետեր, ձմեռային ապաստարաններ, զենքի եւ զինամթերքի պահեստներ»,-ասել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հյուսիսային Իրաքի շրջանում թուրքական օդային հարձակումների արդյունքում ոչնչացվել էին շուրջ 200 քուրդ անջատողականներ: Թուրք զինվորականների տվյալներով, Հյուսիսային Իրաքում են կենտրոնացած շուրջ 3,5 հազար գրոհայիններ: Անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանը թույլ է տվել ռազմական գործողություն անց կացնել Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դեմ, որոնք զինված հարձակումներ են կատարում թուրքական տարածքների վրա:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---