ՄՃԽ. Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պետք է քայլեր ձեռնարկեն բանակցությունների վերսկսման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանն ու Հայաստանը ձգտում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ապա երկու երկրների նախագահներրը պետք է ստանձնեն իրենց ժողովրդներին առաջիկա պայմանավորվածության առավելությունները բացատրելու պատասխանատվությունը: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:



Նրա կարծիքով, հակամարտությունն իրական լուծում կստանա Լեռնային Ղարաբաղի բոլոր մերձակա տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումից եւ հայրենի վայրեր ադրբեջանցի տեղահանված բնակիչների վերադարձի դեպքում: «Միայն խաղաղությունն ու փոխադարձ վստահությունը թույլ կտան երկու ժողովրդներին լուծել ընդհանուր խնդիրները: Անշուշտ, դա շատ ժամանակ կպահանջի, սակայն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները պետք է քայլեր ձեռնարկեն բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---