Սպիտակ տուն. Թրամփը կստորագրի ՌԴ, Իրանի և ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները խստացնող օրենքը![]() 29 հուլիսի 2017 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հավանությանն արժանացած օրինագիծը Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման մասին: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Հաքաբի Սանդերսը: «Նախագահ Թրամփն ուսումնասիրել է օրինագծի նախնական տարբերակները և բանակցել է ուղղումների մասին: Այժմ նա ընթերցել է վերջնական տարբերակը՝ իր վերապահված փոփոխությունների մասով, հավանություն է տվել և մտադիր է ստորագրել օրենքը»,-ասել է նա, հայտնում է Deutsche Welle-ն: Հուլիսի 27-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունել է ՌԴ, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը: Հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել: Կոնգրեսը հրապարակել է փաստաթղթի տեքստը, որին սատարել են երկու կուսակցությունները: Հունիսին Սենատի կողմից հավանության արժանացած նմանատիպ օրինագիծը չդրվեց քվեարկության ընթացակարգային պատճառներով: Ինչպես նշվում է, ներկայացված փաստաթղթի տեքստը փաստացի նախորդ փաստաթղթի կրկնությունն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |