«Մեծ յոթնյակի» երկրները դատապարտել են Իրանում տիեզերական հրթիռի գործարկումը![]() 29 հուլիսի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան դատապարտել են տիեզերական հրթիռի գործարկումն Իրանում և համարել են դա հակասող ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևին՝ խոստանալով բողոք ներկայացնել կազմակերպությանն այդ երկրի գործողությունների դեմ: Այդ մասին ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում: «Հուլիսի 27-ին գործարկելով Simorgh կրիչ-հրթիռը Իրանը կրկին ցուցադրեց ՄԱԿ ԱԽ բանաձևերի հետ անհամատեղելի ակտիվություն: Մենք դատապարտում ենք այդ ակցիան»,-ասվում է հայտարարության մեջ, հայտոնւմ է ՌԲԿ-ն: Երկրներն իրենց բանաձևում կոչ են արել Իրանին ոչ մի գործողություն չձեռնարկել, կապված բալիստիկ հրթիռների փորձարկման հետ՝ ներառյալ տիեզերական հրթիռների գործարկումը: Բանաձևում նշվում է, որ տիեզերական կրիչ-հրթիռներն օգտագործում են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակման հետ կապված տեխնոլոգիաներ: Հուլիսի 28-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը մեղադրեց Իրանին ՄԱԿ ԱԽ բանաձևերը խախտելու մեջ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել էր մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նաուերտը: Նշվում է, որ Նաուերտը գործարկումն անվանել է «սադրանք»: Հուլիսի 27-ին Իրանը հաջողությամբ գործարկեց Simorgh.տիեզերական հրթիռը: Ըստ The New York Times-ի, այդպիսի փորձարկումներն արգելված չեն Իրանի և վեցյակի երկրների հետ համաձայնագրով: Simorgh.տիեզերական հրթիռը կարող է ուղեծիր դուրս բերել մինչև 250 կգ քաշով արբանյակ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |