Բյուջետային Tesla Model 3 էլեկտրամոբիլի վաճառքը մեկնարկել է29 հուլիսի 2017 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Tesla ընկերությունը սկսել է բյուջետային առաջին Tesla Model 3 էլեկտրամոբիլի վաճառքը: Հուլիսի 28-ի երեկոյան ընկերության ղեկավար, ամերիկացի գործարար Իլոն Մասկը գնորդներին է փոխանցել առաջին 30 ավտոմեքենան: Նա նշել է, որ Tesla-ն նոր մոդելի արդեն ավելի քան կես միլիոն նախնական պատվեր է ստացել: Model 3 բազային մոդելի արժեքը, որի մարտկոցի լիցքավորումը հաշվարկված է 345 կմ ճանապարհի համար, կկազմի 35.000 դոլար: Դա 2,4 անգամ էժան է Tesla-ի առաջին 2 մոդելից՝ Model S-ից և Model X-ից, գրում է Deutsche Welle-ն: 9.000 դոլար հավելավճարի դիմաց կարելի է ավելի հզոր մարտկոց ստանալ, որը բավարար է 499 կմ համար: էլեկտրամոբիլը 5,6 վայրկյանում մինչև 96,5կմ/ժ արագություն է բացում, իսկ բազային մոդելի առավելագույն արագությունը հասնում է 209 կմ/ժ: Մասկը խոստացել է, որ ժամանակի հետ Model 3 բոլոր ավտոմեքենաները նաև ավտոպիլոտի գործառույթ կունենան: Tesla ընկերությունը մտադիր է 2017-ի օգոստոսին Tesla Model 3 մոդելի 100 էլեկտրամոբիլ արտադրել, իսկ սեպտեմբերին՝ ևս 1500, դեկտեմբերին՝ 20.000: Ըստ Մասկի հավակնոտ ծրագրերի, ադերն 2018-ին տարեկան արտադրությունը նախատեսվում է հասցնել 500.000-ի, իսկ 2020-ին՝ 1 մլն: Photo. Alexandria Sage/Reuters Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |