Թուրք հաքերները կոտրել են Նիշանյանի Twitter-ի միկրոբլոգը![]() 29 հուլիսի 2017 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Թուրք հաքերների Ayyıldız Tim խմբավորումը կոտրել է թուրքական բանտից փախած հայտնի հայազգի գրող և հրապարակախոս Սևան Նիշանյանի Twitter-ի միկրոբլոգը: Հաքերները հետևյալ գրությունն են թողել Նիշանյանի անունից. «Թռչնակը թռավ արտասահման ու հպարտանում է դրանով: Այդպիսի թռչուններին բռնելը մեր գործն է»: Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում 17 տարով ազատազրկված հայազգի գրող Սևան Նիշանյանը, որն իր պատիժը կրում է 2014-ից, փախել է բանտից և հեռացել երկրից: Հաքերային հարձակման կապակցությամբ Նիշանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա հայտնել է, որ հաքերները կոտրել են Twitter-ի իր միկրոբլոգը: Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ Սևան Նիշանյանը քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում: Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն էր արել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների «սարքած գործն է», քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Լրագրողի անշարժ գույքը Թուրքիայում հայտնի է որպես «Նիշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: Դատարանը նաև տուգանել է Նիշանյանին 160 լիրով և զրկել է նրան որոշ արտոնություններից: Իզմիրի վարչակազմը որոշել է քանդել «Նիշանյանի տները», որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից: Պատժի դաժանությունը դրդել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվիստներին ու ներկայացուցիչներին հավաքվել ու կազմավորել Սևան Նիշանյանի ազատության ու արդարության միջազգային կոմիտե: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |