ԱՄՆ-ում արհեստական հյուսվածքների և օրգանների մշակման ինստիտուտ է բացվել![]() 29 հուլիսի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գիտահետազոտական ինստիտուտ է բացվել, որը կմասնագիտանա արհեստական հյուսվածքների և օրգանների ստեղծման ոլորտում՝ հետագա փոխպատվաստման նպատակով: Ինստիտուտը բացվել է հուլիսի 28-ին Մանչեսթերում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշել են ինստիտուտի ներկայացուցիչները, առաջնայնությունների թվում են բջիջների աճեցումը, ինչպես նաև հատուկ նյութերի արտադրությունը կենսաբանական ինժեներիայի մեթոդներով: Փոխպատվաստման առաջին թեկնածուները կլինեն ամերիկացի վետերանները: Ինստիտուտը գլխավորում է ԱՄՆ-ում հայտնի գյուտարար Դին Քեյմենը: Նա հաշմանդամի սայլակ է մշակել, որը թույլ է տալիս բարձրանալ և իջնել աստիճաններով և տեղաշարժվել խճաքարի կամ ավազի վրայով: Ինստիտուտի բացմանը Քեյմենը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին մասնագետները կկարողանան արհեստական մաշկ, ոսկորներ, նյարդեր ու օրգաններ մշակել: Նա շեշտել է, որ գլխավոր խնդիրն այն է, որ այդ տեխնոլոգիաների կիրառումը մատչելի լինի: 2015-ի հուլիսին Ֆիլադելֆիայում ամերիկյան վիրաբույժներին հաջողվեց փոխպատվաստել 8-ամյա Զիոն Հարվիի դաստակները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |