Մոսուլի փլատակների տակ հազարավոր զոհեր կան![]() 29 հուլիսի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված իրաքյան Մոսուլը մինչ օրս ռազմի դաշտ է հիշեցնում: Հազարավոր զոհեր են մնում փլատակների տակ: Այդ մասին հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպության (ION) մասնագետները: Ըստ միջազգային հումանիտար կազմակերպությունների, քաղաքից վերջին տարում մոտ 1 մլն մարդ է հեռացել: Այժմ գրեթե 840.000 փախստական է սպասում Մոսուլ վերադառնալուն, գրում է Deutsche Welle-ն: Սակայն մեծ ավերածություններն անհնարին են դարձնում փախստականների վերադարձը: Այդ պատճառով ION-ը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնություն ցուցաբերել փախստականներին: Իրաքի վարչապետն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում «Իսլամական պետության» հանդեպ տարած հաղթանակի մասին: Գրոհայիններն ավելի քան 3 տարի վերահսկում էին Մոսուլը: Ամերիկացի գեներալ Սթիվեն Թաունսեդն իր հերթին հայտարարել է, որ գրոհայիններից Մոսուլի ամբողջական ազատագրման համար ևս մի քանի շաբաթ կպահանջվի: Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին: հաբեկչական «Իսլամական պետության» 3 բարձրաստիճան ղեկավար է սպանվելՄոսուլի արվարձանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |