Անուշ Էլբակյանը երկրորդ անգամ «Էմմի» մրցանակի է արժանացել29 հուլիսի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Boston Globe-ի տեսանյութերի և պրոդյուսերական բաժնի ղեկավար, պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանն արժանացել է ամերիկյան Հեռուստատեսության ազգային ակադեմիայի «Էմմի» մրցանակին Societal Concerns Program/Special (հասարակական թեմաներով հեռուստահաղորդումներ) անվանակարգում: Էլբակյանը մրցանակը ստացել է Spotlight Investigation: Private Schools, Painful Secrets («Մասնավոր դպրոցներ. ցավոտ գաղտնիքներ») ֆիլմի համար, որի պրոդյուսերն է նա հանդիսանում, հայտնում է Asbarez-ը: Փաստագրական ֆիլմը պատմում է հարյուրավոր աշակերտների պատմությունը, որոնք տևական լռությունից հետո պատմել են աշխատակիցների սեռական ոտնձգությունների մասին Նոր Անգլիայի գիշերօթիկ դպրոցներում: 2016-ին Էլբակյանը «Էմմի» է ստացել «Մեկ օր Լեոյի կյանքից» կարճամետրաժ ֆիլմի համար: Ֆիլմը պատմում է մի տղայի մասին, որը տուժել է հրդեհից, հետո կյանքի վերադարձել հոգածության և խնամքի շնորհիվ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |