Ջոն Քելլին նշանակվել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար![]() 29 հուլիսի 2017 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, հայտնում է Republic.ru-ն Reuters-ի վրա հղումով: «Ուրախությամբ հայտնում եմ ձեզ, որ հենց նոր գեներալ Ջոն Քելլիին նշանակել եմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար»,-գրել է Թրամփը Twitter-ում: Քելլին կստանձնի պաշտոնը հուլիսի 31-ին: Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար Ռայնս Պրիբուսին, որը զբաղեցնում էր պաշտոնը 6 ամիս: Պրիբուսի պաշտոնանկության պատճառները չեն նշվում: Հուլիսի 28-ին Սպիտակ տան հաղորդակցությունների գծով նորանշանակ տնօրեն Էնթոնի Սկարամուչին Պրիբուսին անվանել էր «պարանոիդալ շիզոֆրենիկ» և կասկածել էր նրան տեղեկատվության արտահոսքի մեջ: Սկարամուչին խոստացել էր, որ Պրիբուսը «շատ շուտով պաշտոնանկ կարվի»: Հուլիսի 21-ին Թրամփի վարչակազմից ազատվեց մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: Ըստ ԶԼՄ-ների, նա հրաժարվել է աշխատել Էնթոնի Սկարամուչիի հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |