Բինգյոլի հայկական եկեղեցին՝ փլուզման վտանգի առջև29 հուլիսի 2017 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Բինգյոլ նագանգի Քիղը շրջանի Չանաքչը գյուղում դեռևս կանգուն մնացած Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին պարբերաբար ենթարկվում է տեղի քուրդ և զազա գանձագողերի հարձակումներին: Փլուզման վտանգի առաջ կանգնած եկեղեցին, որը, ենթադրաբար, ավելի քան 250 տարվա պատմություն ունի, անխնամ մնալու հետևանքով գրեթե ավերվել է: Եկեղեցու նորոգման խնդրանքով գյուղապետը դիմել է տեղական իշխանություններին դեռևս 2013թ.-ին, սակայն մինչև օրս ոչինչ չի ձեռնարկվել, ինչի պատճառով որոշել է հարցը ևս մեկ անգամ բարձրացնել լրատվամիջոցների օգնությամբ, հաղորդում է թուրքական Capakcurgazetesi.com.tr կայքը։ 2015-ի հուլիսին Բինգյոլի նահանգապետարանից հայտարարել էին, որ Թուրքիայի Բինգյոլ նահանգի Չանաքչի գյուղում գտնվող Սբ Գևորգ հայկական եկեղեցին վերակառուցվելու է Էրզրումի մշակութային արժեքների պահպանության շրջանային կառույցի որոշմամբ, մինչդեռ նորոգման ծրագրերը այդպես էլ գործնական փուլ չեն մտել։։ Չանաքչըի գյուղապետ Մեհմեթ Ասալը հայտարարել էր, որ եկեղեցին շտապ վերակառուցման կարիք ունի, հակառակ դեպքում կփլուզվի և կվնասի հարակից տներին: 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |