Սաստիկ շոգը Հայաստանում կպահպանվի մինչև օգոստոսի 3-ը

Սաստիկ շոգը Հայաստանում կպահպանվի մինչև օգոստոսի 3-ը

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ից օգոստոսի 03-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ինչով է վտանգավոր ամռան շոգն ու ինչպես դրան դիմակայել

Հանրապետության ամբողջ տարածքում հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---