Սամվել Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր![]() 31 հուլիսի 2017 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հուլիսի 30-ին ավարտել է մրցելույթները Եվրոպայի առաջնությունում: Վերջին օրը հայ մարզիկներից մրցագորգ է մտել միայն 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը, որը 3-րդ տեղի համար գոտեմարտում մրցել է Բուլղարիան ներկայացնող Ցվետան Մեթոդիեւ-Սիրաշկիի հետ: 17-ամյա ըմբիշը 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել և դարձել Եվրոպայի բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Սարաևոյում ավարտված առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է երեք մեդալ՝ բոլորն էլ բրոնզ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |