Հայ տանկիստներն Ալաբինոյի տանկային երկամարտում 2-րդն էին31 հուլիսի 2017 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի մոտակայքի Ալաբինո հրաձգարանում միջազգային բանակային խաղերի շրջանակում հուլիսի 30-ին տեղի է ունեցել տանկային երկամարտի առաջին մրցարշավը, որում հայ տանկիստները գրավել են 2-րդ տեղը: Տանկային երկամարտի չորրորդ մրցաշրջանում մրցել են Հայաստանի, Վենեսուելայի, Հնդկաստանի ու Նիկարագուայի ներկայացուցիչները։ Առաջինը վերջնագծին են հասել հնդիկ տանկիստները, երկրոդրը՝ հայերը, իսկ երրորդը՝ Վենեսուելայի ներկայացուցիչները։ Նիկարագուայի տանկը վերջինն էր։ Սա մրցաշրջանի նախնական արդյունքներն են․վերջում դատավորները կհաշվեն ժամանակը՝ հաշվի առնելով տուգանային պատժամիջոցները, լրացուցիչ շրջաններն ու կանգառները։ Հայաստանի զինված ուժերը ներկայացել են մի անձնակազմով, որի հրամանատարն էր կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանը։ Հայկական թիմի բոլոր անդամները ժամկետային ծառայող զինվորներ ու սերժանտներ են։ Մրցումները երեք փուլով են անցնում։ Առաջին փուլում՝ անհատական մրցարշավում, մասնակցում են բոլոր թիմերը։ Կիսաեզրափակիչ կանցնի 12 թիմ, իսկ երզափակչում կհանդիպեն չորս լավագույն հավաքականները։ Բոլոր փուլերում տանկիստերը պետք է կրակեն թիրախներին՝ տեղից և ընթացքի մեջ, և հաղթահարեն տարբեր խոչընդոտներ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |