Լոս Անջելեսում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ![]() 31 հուլիսի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 8 մարդ է տուժել Լոս Անջելեսում մարդկանց ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենայից: Այդ մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայության վարչությունը: Ըստ ԶԼՄ-ների, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին տեղական ժամանակով 15:47-ին, Միդ Ուիլշիր արվարձանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավտոմեքենան մխրճվել է 9 մարդուց բաղկացած խմբի մեջ, սակայն մեկին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից: 8 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, որից մեկը կրիտիկական վիճակում է, հայտնել է ոստիկանությունը: Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Ռոսարիո Էրերան հայտնել է, որ ավտոմեքենայի վարորդը մնացել է ՃՏՊ վայրում, իսկ միջադեպը դժբախտ պատահար էր, հայտնում է Fox News հեռուստաալիքը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |