Ռուսաստանի հայերը, ասորիներն ու հույները հարգանքի տուրք են մատուցել Հրանտ Դինքի եւ Ֆուադ Դենիզի հիշատակին22 հունվարի 2008 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Մոսկվայում Հայ Առաքելական Եկեղեցու «ՆՈՒՌ» երիտասարդության միության նախաձեռնությամբ եւ մի շարք ռուսական հասարակական կազմերպությունների մասնակցությամբ, մի շարք միջոցառումներ են կազմակերպվել` նվիրված Հրանտ Դինքի սպանության տարելիցին: «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին թուրք ծայրահեղականի կողմից Ստամբուլում իր թերթի խմբագրության գրասենյակի մոտ:Միջոցառման շրջանակներում Սուրբ Հարություն հայկական եկեղեցում պատարագ է անցել ի հիշատակ Թուրքիայում նահատակված քրիստոնյաների: Ապա թուրքական դեսպանատան դիմաց ցույց է կազմակերպվել, որին մասնակցել են Մոսկվայի հայկական, հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչները: Ցուցարարները ծաղիկներ եւ մոմեր են դրել Հրանտ Դինքի, ինպես նաեւ Ֆուադ Դենիզի լուսանկարների մոտ, ով անցյալ տարի սպանվել է Շվեդիայում: Ֆուադ Դենիզը միջազգային ճանաչում է ստացել Օսմանյան թուրքիայում ասորիների ցեղասպանությունն ուսումնասիրելու համար, ինչպես եւ Հրանտ Դինքը, ով հրապարկումներ են տարածում Հայոց ցեղասպանության թեմայով: Միջոցառումների շրջանակներում կլոր սեղան է կազմակերպվել եւ բանաձեւ է ընդունվել, որում ռուսական երիտասարդական կազմակերպությունները դիմել են Թոււրքիայի խորհրդարանին կոչ անելով վերացնել ՔՕ 301-րդ հոդվածը եւ վերջ տալ Ռագիպ Զարակողլուի հետապնդմանը: Բանաձեւի հեղինակները նաեւ կոչ են անում Թուրքիայի վրայից չհանել Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմանը ԵՄ անդամ դառնալու համար եւ կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել եւ դատապարտել հայերի, հույների, ասորիների, հրեաների եւ այլ ազգային փոքրամասնությունների ցեղասպանությունները Օսմանյան կայսրությունում, հաղորդում է Genocide.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |