Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները. ՀՀ-ն ևս մասնակցում է31 հուլիսի 2017 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ից Վրաստանում ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ մեկնարկել են «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) խորագրով լայնածավալ զորավարժությունները: Զորավարժություններն անցնում են Վազիանի ռազմակայանում, որը Թբիլիսիի արվարձանում է և կավարտվեն օգոստոսի 12-ին: Զորավարժություններին մասնակցում է 2.800 զինծառայող 8 երկրից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են, ինչպես նաև Վրաստանից, Հայաստանից և Ուկրաինայից: «Արժանի գործընկեր» զորավարժություններն անցնում են երկրում արդեն 3-րդ անգամ, սակայն 2017-ի զորավարժություններն ամենախորոշն են: Կգործարկվի մոտ 500 միավոր զրահամեքենա, այդ թվում ամերիկյան Bradley զրահամեքենաներ և M1A2 Abrams մարտական տանկեր, գրում է Deutsche Welle-ն: Զորավարժություններին ներկա կլինի նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը Վրաստան է ժամանում երկօրյա այցով հուլիսի 31-ին: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ զորավարժությունները կնպաստեն, որ Վրաստանը մոտենա ՆԱՏՕ-ի չափանիշներին և կամրապնդեն կայունությունը տարածաշրջանում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |