Ախալքալաքի Կորխ գյուղի եկեղեցին՝ մշակութային ժառանգության հուշարձան31 հուլիսի 2017 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հարցերով Վրաստանի ազգային գործակալությունը Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցուն շնորհել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Կարգավիճակը տրվել է Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի հրամանով 2017-ի հունիսի 30-ին, հաղորդում է Jnews.ge-ն: Սբ. Ստեփան Եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան մասում: Կառուցվել է տասնիններորդ դարի վերջին, տուֆից: Մուտքը` արևելքից է: Նախկինում արևելյան եզրին գտնվում էր զանգակատունը: Եկեղեցու ճակատամասը զարդարված է շրջանակյա դռներով, իսկ արևելյան ճակատամասը որմնասյուներով, միավորված քիվերով և խոշոր ռելիեֆային խաչերով: Ինչ վերաբերում է ներքին կահավորանքին, եկեղեցու բեմի որմնասյուներում ներկայացված են հրեշտակների պատկերներ: Նման նկարներով և ռելիեֆային խաչերով զարդարված են որմնախորշը և մկրտության ավազանը: Արևելյան պատի որմնասյուների մոտ կառուցվել են գերեզմանաքարեր ուշ միջնադարի ռելիեֆային նկարներով: Եկեղեցու հարավ-արևմտյան անկյունում առանձնացված են հայկական շինարարական մակագրություն ամսաթվով: Եվս երկու արձանագրություններ արված են մկրտարանի խաչի շուրջ: Եկեղեցու հյուսիս-արևելյան անկյան շինարարությունում օգտագործված է վաղ միջնադարյան սյունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ Համապատասխան գրությունը ստացվել է մայիսի 27-ին ՀՀ-ն ու Սերբիան մտադիր են գործակցել պաշտպանության ոլորտում Քննարկվել են նաև ԶՈւ բարեփոխումներին առնչվող հարցեր Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ Չիլինգարովն արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է ԵՄ հետ տնտեսական, տեխնոլոգիական կապերի զարգացման անհրաժեշտության մասին Զիբերթն ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը |