Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից![]() 31 հուլիսի 2017 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը հրաժարական է տվել: Այդ մասին ասվում է ակումբի«ՎԿոնտակտե» սոցցանցի պաշտոնական էջում: «Շատ եմ ափսոսում, որ ստիպված եմ ավարտել աշխատանքս այնպիսի հավակնոտ ակումբում, ինչպիսին «Արարատն» է, սակայն անհաղթահարելի հանգամանքներ են առաջ եկել, որոնց պատճառով ես չեմ կարողանա օգոստոսի 1-ից լիովին բոլոր ուժերս տալ աշխատանքին: Ուստի խնդրել եմ ակումբի ղեկավարությանը թույլ տալ որ ես հետանամ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղեկավարությանը ըմբռնման և ինձ ընդառաջելու համար»,-ասել է Բուլգակովը: Նա վստահություն է հայտնել, որ նման կազմով թիմը կհասնի հաջողության: Ակումբի հայտարարության մեջ ասվում է, որ պատճառն ընտանեկան հանգամանքներն են: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել թիմի ավագ մարզիչ Արկադի Իմրեկովը: 2017-ի մարտին Մոսկվայում հիմնվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որը ելույթ է ունենալու ՌԴ առաջնությունում երկրորդ դիվիզիոնի թիմերի թվում: Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ մոսկովյան «Արարատը» պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |