Իրանի հարավ-արևմուտքում առնվազն 25 մարդ է տուժել երկրաշարժից![]() 31 հուլիսի 2017 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Իրանի հարավ-արևմուտքում առնվազն 25 մարդ է տուժել երկրաշարժից: Տուժածներից 16-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, ևս 9 մարդ հոսպիտալացվել է: Այդ մասին հայտնել է անհետաձգելի օգնության ցուցաբերման վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մոհսեն Իբրահիմը, ևս 9 մարդ հոսպիտալացվել է: Ըստ Press TV-ի, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իրանի հարավ-արևմուտքում՝ Չեխարմեհալ ու Բահթիարիա գավառներում: Էպիկենտրոնը գտնվում էր Նաքան քաղաքից 2 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը 10 կմ խորությամբ էր գտնվում: Գավառի Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի գլխավոր տնօրեն Սաթթար Ֆարհադին հայտնել է, որ երկրաշարժի արդյունքում վնասվել են էլեկտրացանցեր, լեռներում քարաթափում է եղել, որոշ տների պատեր ճագել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հուլիսի 28-ին երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի արևմուտքում՝ 4,7 մագնիտուդով: Երկրաշարժից տուժել էր 7 մարդ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |