Փարիզում նշել են Հրանտ Դինքի սպանության տարելիցը

PanARMENIAN.Net - Փարիզում հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, արարողությանը, որն անցել է հայ կոմպոզիտոր Կոմիտասին նվիրված հուշարձանի կողքին, ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Ալեքսիս Գովչյանը: Փարիզի արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը իր քարոզում Ստամբուլում տեղի ունեցած սպանությունը համեմատել է Կայենի եւ Աբելի պատմության հետ: «Սպանելը կամ մերժելը ավելի հեշտ է, քան ուղվելն ու ճշմարտության երեսին նայելը»,- ասել է արքեպիսկոպոսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---