ՀՀ-ից արտահանումը կիսամյակի արդյունքներով մոտեցել է $1 մլրդ-ի

ՀՀ-ից արտահանումը կիսամյակի արդյունքներով մոտեցել է $1 մլրդ-ի

PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ից արտահանման ծավալը կազմել է մոտ $994 մլն՝ 21%-ով ավելանալով նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արտահամնան մեջ նշանակալից ծավալներ են զբաղեցնում հանքահումքային արտադրանքը (ընդհանուր ծավալը՝ $297 մլն), պատրաստի սնունդը ($240 մլն), թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերն ու դրանցից պատրաստված արտադրանքը ($145 մլն), ոչ թանկարժեք մետաղները ($132 մլն), մանածագործական իրերը ($51 մլն):

Արտահանման հիմնական ուղղություններն են ՌԴ-ն, ԵՄ-ն, Իրանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Վրաստանը, Շվեյցարիան։

2016 թվականին ՀՀ-ից արտահանումը ռեկորդային էր եղել նորանկախ պատմության ընթացքում՝ հասնելով $1.782 մլրդ-ի։ Աճի միտման պահպանման դեպքում 2017-ի արդյունքներով ՀՀ-ից արտահանումը կորող է մոտենալ կամ գերազանցել $2 մլրդ շեմը։

Կարդացեք նաև․ Կառավարությունն ուզում է 5 տարում արտահանումն 2.4 անգամ ավելացնել՝ հասցնելով $4.4 մլրդ-ի

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---