Ինչպես էր հայ սուսերամարտիկը մարզում Ջոբսի որդուն ու սովորեցնում «հավատում եմ-չեմ հավատում» խաղալ 1 օգոստոսի 2017 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Հայտնի սովետական մարզիչ, սուսերամարտի օլիմպիական չեմպիոն Գեորգի Պողոսովը կիսվել է Սթիվ Ջոբսի որդի Ռիդին Սթենֆորդյան համալսարանում աշխատելու ժամանակ մարզելու մասին հուշերով։ «Սթիվի կինը՝ Լորինը, բերեց ինձ մոտ Ռիդին, երբ իմացավ, որ Սթենֆորդում սուսերամարտի օլիմպիական չեմպիոն է աշխատում․․․ Ռիդը բավականին երկար էր մարզվում, անգամ մեր ուսանողական թիմում էր հանդես գալիս», - պատմել է նա «Չեմպիոնատին» տված հարցազրույցում։ Պողոսովը նշել է, որ իր ու Ռիդի միջև ջերմ հարաբերություններ էին հաստատվել։ «Ռիդը կիսվում էր ինձ հետ որոշ ընտանեկան խնդիրներով՝ շատ լավ իմանալով, որ դրանք հետագայում հայտնի չեն դառնա», - ասել է նա։ Սթիվ Ջոբսի մասին խոսելիս Պողոսովը պատմել է, որ նա համեստ ու շփվող մարդ էր։ «Սկզբից ընդհանրապես չգիտեի՝ ով է նա։ Երբ առաջին անգամ եկավ մեր դահլիճ, բոլորը խառնվեցին․ «Ինքը Ջո՛բսն է մեզ մոտ եկել»։ Ինձ դա ոչինչ չէր ասում։ Արդեն հետո իմացա, որ նա հանճար է ու մեծ մարդ»։ Նկարագրելով Ջոբսի պարզությունը, Պողոսովը պատմել է, ինչպես էր աշխատանքից վերադառնում ու տեսնում Apple-ի հիմնադրին փողոցում․ «ՌԴ-ում կամ Ուկրաինայում առաջին կոպեկն աշխատելուց մարդիկ մի քանի թիկնապահ են վարձում։ Իսկ ես խաչմերուկին տեսնում էի Ջոբսին ընտանիքի հետ․ աղջիկներից մեկը նստած էր վզին, կողքին՝ կինը, Ռիդն ու երկրորդ աղջիկը։ Գնում էին կինոթատրոն։ Առանց մի թիկնապահի»։ Սպորտսմենը պատմել է նաև, որ տարին մեկ Ջոբսի կինը համալսարան էր ուղարկում $25.000-ի չեք՝ Սթիվի կողմից «Որպես շնորհակալություն մեծ չեմպիոն Գեորգի Պողոսովին» գրությամբ։ Այս պահին Գեորգին ու Ռիդը չեն շփվում զբաղվածության պատճառով, սակայն Գեորգին վստահ է՝ ապագայում անպայման կհանդիպեն։ «Մեր շփումը պարզապես մեխանիկական մարզում չէր։ Բազմաթիվ թեմաներով էինք զրուցում, նա շատ բաներ էր հարցնում ինձնից։ Զվարճալի պահեր էլ կային․ սովորացրել էի Ռիդին «հավատում եմ-չեմ հավատում» խաղը խաղալ, ու նրանք ընտանիքով երեկոյան այդ խաղն էին խաղում», - նշել է մարզիչը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում |