Վանում հայկական գերեզմանոցի տեղում զուգարան է կառուցվել![]() 1 օգոստոսի 2017 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Վան նահանգում հայկական գերեզմանոց է պղծվել. Վանի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել, տեղեկացնում է Ermenihaber-ը: Թուրքական Birgün-ի փոխանցմամբ, նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս էր, որը հայտնի նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայրն է: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է. կառուցապատումների արդյունքում բազմաթիվ մարդկային ոսկորներ են հողից դուրս եկել: Գերեզմանոցն ու բլուրը զերծ չեն մնացել նաև գանձախույզների ուշադրությունից, որոնք անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը: 1984-ին Թուրքիայի Էգեյան համալսարանը, Վանի թանգարանը և Վանի տարածաշրջանային պատմահնէաբանական հետազոտությունների կենտրոնը «Դիլքայայի բլուր» կոչված այս տարածքում համատեղ պեղումներ են կատարել: Հայտնի է, որ բլուրը գոյացել է նախկին բնակավայրերի ավերակների նստվածքներից. տարածքը մարդկության համար որպես բնակատեղի է ծառայել դեռ մ.թ.ա 3-րդ հազարամյակից: Պեղումների ժամանակ բլրի շրջակայքում հայտնաբերվել են դեռ ուրարտական ժամանակների պատկանող 24 աճյունասափոր: Հայտնաբերվել են նաև մարդկային գանգատուփեր, որոնք ապացուցում են, որ գանգի վրա «պատուհան բացելու» առաջին վիրահատություններն այստեղ են արվել: Պատմական այս տեղանքում հասարակական լողափը բացվել էր դեռ հուլիսի 23-ին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |