ՌԴ ներկայացուցչի հետ սկանդալից հետո «Եվրատեսիլի» կանոնակարգը փոփոխվել է![]() 2 օգոստոսի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպիչները փոփոխություններ են կատարել միջոցառման կանոնակարգերում Ռուսաստանի հետ կապված սկանդալից հետո, երբ երկիրը որոշել էր Կիև երգչուհի Յուլիա Սամոյլովային ուղարկել, ում արգելել էին մուտքը Ուկրաինա: Այդ մասին ասվում է Եվրոպական հեռարձակողների միության կայքում: «Անկասկած, Կիևում անցած «Եվրատեսիլը» ստվերեցին որոշ անցանկալի իրադարձություններ, որոնցից շատերը քիչ էր մնում բերեին նրան, որ մրցույթը տեղափոխվեր այն ընդունող Ուկրաինայի սահմաններից դուրս»,- ասվումէ հայտարարության մեջ: Գալիք մրցույթների կանոնակարգերում, մասնավորապես, հետևյալ փոփոխությունն է արվելու. ըստ նոր օրենքների, ազգային հեռարձակողները չեն կարողանա իրենց պատվիրակություններում ընդգրկել մարդկանց, որոնց համար մուտքը երկիր, որտեղ մրցույթն անցկացվելու է, արգելվում է: Փոփոխությունները վերաբերվում են նաև «Եվրատեսիլին» պատրաստվելու ժամանակացույցին՝ այժմ Միությունն իրավասու է լինելու ուշացումների դեպքում մրցույթի անցկացման իրավունքը փոխանցել այլ հեռարձակողի: Եվրոպական հեռարձակողների միությունում նշել են, որ մրցույթի «ամենատհաճ խնդիրն» այս տարի դարձավ ՌԴ ներկայացուցիչ Յուլիա Սամոյվոլային երկիր մուտքից զրկելը, քանի որ նա Ղրիմի՝ ՌԴ-ին միանալուց հետո այցելել էր այնտեղ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |