Հայ երիտասարդ ըմբշամարտիկը ԱԱ-ում արծաթ է նվաճել՝ պարտվելով ադրբեջանցի մարզիկին

Հայ երիտասարդ ըմբշամարտիկը ԱԱ-ում արծաթ է նվաճել՝ պարտվելով ադրբեջանցի մարզիկին

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում օգոստոսի 1-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Եզրափակիչ գոտեմարտում հայաստանցի 50 կգ քաշային ըմբիշ Կարեն Զուրաբյանը չի կարողացել հաղթել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուխթարովին և արծաթե մեդալ է նվաճել:

Հայ մարզիկը հնարք է կատարել, բայց, չնայած դրան, մրցավարական քննարկումների արդյունքում գոտեմարտն ավարտվել է 7:5 հաշվով՝ հօգուտ ադրբեջանցու:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---