Կաթիլային ոռոգման ծրագրով հողօգտագործողները 2% տոկոսադրույքով վարկեր կստանան

Կաթիլային ոռոգման ծրագրով հողօգտագործողները 2% տոկոսադրույքով վարկեր կստանան

PanARMENIAN.Net - Հողը կաթիլային մեթոդով ոռոգելու համակարգ ներդնողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր:

Այս մասին հայտարարվել է գյուղնախարար Իգնատի Առաքելյանի Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում։

Նախարարի խոսքով, համակարգը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ջրային և հողային ռեսուրսները, մոտ 40%-ով կրճատել ջրի ծախսը, ապահովել մոտ 40% բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, ընդլայնել մշակովի հողատարածքները:

«Ջուրը տարեցտարի պակասում է, և առանց կաթիլային համակարգի ու նոր տեխնոլոգիաների չենք կարողանա առաջ շարժվել, ինչի համար էլ նախարարության կողմից մշակվել են մատչելի վարկերի ծրագրերը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Իգնատի Առաքելյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---