«Գառնի» ու «Զվարթնոց» արգելոցների մուտքի տոմսերի սակագները փոխվել են 2 օգոստոսի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է 500 դրամ, օտարերկրացիների` 1500 դրամ: Անփոփոխ է մնացել մինչև 18 տարեկան երեխաների մուտքի տոմսի արժեքը`100 դրամ: Այլևս չի գործում գիշերային գեղարվեստական լուսավորությամբ Գառնին տեսնելու համար սահմանված 1500 դրամ սակագինը. տոմսի արժեքը 500 դրամ է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսը ՀՀ քաղաքացիների համար կարժենա` 300 դրամ, օտարերկրացիների` 1300, մինչև 18 տարեկան երեխաների համար` 100 դրամ: «Գառնի» և «Զվարթնոց» արգելոցներում հայերեն բացատրության (էքսկուրսիայի) համար այցելուները կվճարեն 2000 դրամ, օտարալեզու բացատրության համար` 4000 դրամ: Օգոստոսի 1-ից վերագործարկվել է «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի տոմսային տնտեսությունը: Մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է 250 դրամ, օտարեկրացիների համար` 1000, իսկ մինչև 18 տարեկան երեխաների համար` 100 դրամ: Հայերեն լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը 1500 դրամ կլինի, օտարալեզու` 2500 դրամ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոմսային տնտեսություն ունեցող բոլոր արգելոց-թանգարաններում արտոնություններ է սահմանել մասնագիտական բուհերի ուսանողների, կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների համար: Կարդացեք նաև՝Զեյթունցյան. Արտասահմանցին կարող է Գառնիի տաճար մուտքի համար 1500 դրամ վճարել Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը |