Ադրբեջանն առանց նավթի ու գազի ոչ ոքի հարկավոր չէ՞23 հունվարի 2008 - 15:23 AMT PanARMENIAN.Net - «Եթե մենք նավթ եւ գազ չունենայինք, ապա մեզ ոչ ոք չէր լսի Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը Կովկասի էներգետիկ անվտանգության խնդիրներին նվիրված «կլոր սեղանի» ժամանակ: Նա հիշեցրել է 90-ականների սկզբին Տաջիկստանում ստեղծված իրավիճակը, երբ քաղաքացիական պատերազմի ընթացքում շուրջ 200 հազար մարդ զոհվեց: «Սակայն համաշխարհային հանրությունը անուշադրության մատնեց դա: Որովհետեւ Տաջիկստանը հեռու է կարեւոր էներգետիկ հաղորդակցություններից: Մեր դեպքում իրավիճակն արմատապես այլ է: ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահները երեք համաշխարհային առաջատար խաղացողների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչներն են: Նրանք բոլորը շահագրգիռ են էներգառեսուրսների հարցում: Ուստի էներգետիկ հարցը կարեւոր դերակատարություն ունի Ադրբեջանի քաղաքականության մեջ»,-նշել է Մուսաբեկովը: Նա նաեւ նշել է, որ Եվրոպան տեսնում է այդ խնդիրների լուծումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցություն հաստատելու մեջ: «Սակայն մենք չպետք է ամեն ինչում լսենք եվրոպացիներին: Մենք պետք է շարունակենք Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու մեր քաղաքականությունը: Ակնհայտ է, որ նավթի եւ նավթամթերքի գների աճը չհանգեցրեց համաշխարհային ճգնաժամի եւ ողբերգության: Բոլորը, նույնիսկ այնպիսի աղքատ երկրները, ինչպիսիք են Վրաստանն ու Հայաստանը, հնարավորություններ գտնում են էներգակիրներ ձեռք բերելու համար»,-ընդգծել է քաղաքագետը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |