Թրամփն ուզում է արմատապես փոխել «Գրին քարտ» շնորհելու ձևը 3 օգոստոսի 2017 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա։ Այս մասին է հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է «Ամերիկայի ձայնը»։ «Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց», - ասել է նա։ «Ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»: Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի «Գրին քարտի» խաղարկությունն ու կսահմանափակի կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: Այժմ 15 ներգաղթյալից միայն մեկն է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատում իր գիտելիքների և ասնագիտական հմտությունների շնորհիվ: Արդյունքում, տուժում են ԱՄՆ-ում բնակվող ֆիզիկական աշխատանք կատարող քաղաքացիները, ում աշխատանքը ավելի ցածր աշխատավարձով պատրաստ են կատարել նորեկները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |