ՀՀ-ն Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկի համար Եգիպտոս բժիշկ է ուղարկել

ՀՀ-ն Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկի համար Եգիպտոս բժիշկ է ուղարկել

PanARMENIAN.Net - Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ վիրավորված հայ զբոսաշրջիկներից մեկի բուժման համար Եգիպտոս հայ բժիշկ է գործուղվել:

Այս մասին է հայտնել թվիթերյան իր էջում արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«ԱԳՆ նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանն աջակցելու նպատակով առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանին», - նշել է նա։

Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչությունում տուժել էր ՀՀ 2 քաղաքացի: Նրանցից մեկը վիրավորվելուց հետո դիմակայել էր ահաբեկչին՝ օգնելով կասեցնել ու ձերբակալել նրան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---