Սինգֆիլդի գավաթ. Արոնյանն առաջին տուրում հաղթել է![]() 3 օգոստոսի 2017 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում օգոստոսի 2-ին մեկնարկել է Սինգֆիլդի գավաթի խաղարկությունը, որի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը 29-րդ քայլում առավելության է հասել Յան Նեպոմնյաշչու նկատմամբ: Առաջին տուրում հաղթանակներ են տոնել նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Սերգեյ Կարյակինը: Նրանք առավելության են հասել համապատասխանաբար Ուեսլի Սոյի և Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Կարուանա–Կարլսեն և Անանդ Նակամուրա պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով: Օգոստոսի 3-ին կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |