Տրանսպորտի նախարարության շենքն աճուրդի կհանվի![]() 3 օգոստոսի 2017 - 13:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն օգոստոսի 3-ի նիստի ընթացքում որոշել է Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքի աճուրդի ժամկետներն ու նախնական արժեքը: Մեկնարկային գինը կազմում է մոտ 13.2 մլրդ դրամ կամ $27,5 մլն, բացի այդ՝ գնորդը պիտի վճարի նաև զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.25 հա հողամասի կադաստրային արժեքը` 151․2 մլն դրամ կամ մոտ $315.000: Շենքն աճուրդի հանելու որոշումն ընդունվել էր 2016 թվականի հոկտեմբերի 6-ին։ Վաճառքի գումարից 70%-ը կուղղվի ՀՀ պետբյուջե, 30%-ը՝ Երևանի բյուջե: Ավելի վաղ վաճառվել էր նաև Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը: Կառավարության 2012 թվականի որոշման համաձայն, 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ 2015-ին սպասվում էր, որ ԱԳՆ–ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5 աստղանի հյուրանոց։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |